
Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակի հոգեհանգստի արարողությանը, որը կանցկացվի Փարիզի Սեն Սյուլպիս եկեղեցում (Église Saint-Sulpice), հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մահացել է սեպտեմբերի 26-ին։ Նա 86 տարեկան էր։




