Հասարակություն

Մանավանդ եւ նամանավանդ բառերը հարազատներ են

Լեզվի կոմիտեն նոր գրառում է արել: Այս անգամ կոմիտեի պարզաբանումը ՄԱՆԱՎԱՆԴ-ՆԱՄԱՆԱՎԱՆԴ բառերի մասին է: Ըստ լեզվի կոմիտեի այդ բառերը հարազատներ են:

Շատերը կարծում են, թե ՄԱՆԱՎԱՆԴ-ՆԱՄԱՆԱՎԱՆԴ բառազույգի մեջ ՆԱՄԱՆԱՎԱՆԴ-ը սխալ է:

Ա. Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարան»-ում ՄԱՆԱՎԱՆԴ բառի դիմաց գրված է՝ «ՆԱՄԱՆԱՎԱՆԴ, առավելապես, առավելաբար, ավելի, գլխավորապես, գլխավորաբար»:

Նույն բառարանում ՆԱՄԱՆԱՎԱՆԴ բառը բացատրված է որպես ՄԱՆԱՎԱՆԴ:
Նույնանման բացատրություններ կան այլ բացատրական բառարաններում, իսկ սա նշանակում է. որ ՄԱՆԱՎԱՆԴ և ՆԱՄԱՆԱՎԱՆԴ բառերը, լինելով հոմանիշներ, կարող են գործածվել միմյանց փոխարեն:

Կարդացեք նաև

Back to top button