
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Սեւանի թերակղզում կազմակերպվել է ձկան փառատոն, որին մասնակցումէ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ընտանիքով։ Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել փառատոնից։ Վարչապետը իր ելույթում հայտնեց, որ այսօր ժամը 20․00-ին Սեւանա լճի կենտրոնից հրավառություն է լինելու։ Նա հրավիրեց բոլորին մասնակցելու փառատոնին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ռեստորանների հայկական միության» առաջարկով սեպտեմբերի 14-ին Սևանի թերակղզում կանցկացվի ձկան փառատոն, որն իր բովանդակությամբ մարզում առաջին անգամ է կազմակերպվում և հավակնում է ձեռք բերել ամենամյա միջազգային հնչեղություն:
Փառատոնի նպատակն է՝ վեր հանել հայկական խոհանոցում առկա ձկան ավանդական կերակրատեսակները և դրանք ներկայացնել հանրությանը: Տոնակատարութունն անցկացվելու է Գեղարքունիքի մարզպետարանի և «Ռեստորանների հայկական միության» համատեղ ուժերով:




