
Սեպտեմբերի 7-ին Սևանա լճի ափին տեղակայված ներառական առագաստանավային կենտրոնում անցկացվել են ներառական մարզական մրցույթներ` հաշմանդամություն ունեցող և այլ մարդկանց միջև: Միջոցառումը կայացել է ներառական առագաստանավային սպորտի կենտրոնում, որը տեղակայված է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում, «Հայկական ճամբարի» տարածքում:

Մրցույթներն անցկացվեցին ինչպես ջրում, այնպես էլ` ցամաքում։ Ներկաները փակ աչքերով պարան են ձգել, մասնակցել են ներառական փոխանցումավազքին, կայակներով մրցումներին և այլ խաղերի:
Ընկերական փոխգործակցությունը սովորեցրեց մարզիկներին վստահել միմյանց, փոխադարձ հարգանք դրսևորել հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ:
Այս տարի միջոցառմանը մասնակցում էին Ռուսաստանի, Լատվիայի, Շվեդիայի և Հայաստանի տարբեր մարզերից առողջական սահմանափակ հնարավորություններ ունեցող պրոֆեսիոնալ առագաստանավորդներ, փորձագետներ, գիտնականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ:

«Հաճելի է, երբ յուրաքանչյուր տարի ավելի մեծ թվով սրտացավ մարդիկ են հավաքվում, որպեսզի ավելի շատ տեղեկանան ներառականության մասին, մարզեն իրենց հոգու ուժը: Հայաստանում շատերի համար հասկանալի և հոգեհարազատ են այն արժեքները որոնք կրում է ներառականությունը: Ավելի շատ միջազգային կազմակերպություններ են աջակցում ներառական փոխգործակցության զարգացմանը, դրանք են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը, «Ռոսատոմ» պետկորպորացիան և այլ կազմակերպություններ: Այդ ամենը միայն ընդգծում է, որ մենք ընթանում ենք ճիշտ ուղով»,-նշել է «Սպիտակ ձեռնափայտ» ՈԱԿ-ի նախագահ Օլեգ Կալպաշչիկովը:
Նրա խոսքով, միջոցառման արդյունքները ցույց են տալիս, որ առաջացել են ներառական համագործակցության նոր գաղափարներ, այնպես որ հաջորդ տարի Հայաստանում սպասվում են ներառական նոր նախագծեր և բավականին հաճելի անակնկալներ:

«Ռուսատոմ սերվիս» ընկերության նախագծերի կառավարման տնօրենի տեղակալ, ռուսական կողմից հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Վլադիմիր Բրեդովն իր հերթին ասաց, որ միջոցառումը ոչ թե առողջական սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար է, այլ` նրանց մասնակցութամբ միջոցառում է:
«Հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդիկ ունեն մեկ ընդհանուր նպատակ` օգտագործել միմյանց ուժեղ կողմերը, և մեզ համար մեծ պատիվ է աջակցել նման նախագծերին, որոնք միտված են բարելավելու մարդկանց կյանքի որակը, չէ՞ որ «Ռոսատոմ» պետկորպորացիայի համար գլխավոր արժեքը մարդն է: Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աջակցելու Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիային ու «Սպիտակ ձեռնափայտ» ՈԱԿ-ին ու բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով կյանքի են կոչում հասարակության համար այսքան կարևոր նախագծերը», — ասել է նա:
2018 թվականին Հայաստանում բացվեց ներառական զբոսանավային առաջին կենտրոնը, հասանելի ջրային վարժանքների մի քանի տեսակներ՛ առագաստային սպորտ, թիավարում, ֆրիդայվինգ, ներառական զբոսանավային շրջագայություն։ Կենտրոնն ապահովված է դեպի ջուրը տանող հատուկ ուղիներով՝ թեքահարթակներով, հարմարեցված նավամատույցով, սայլակով տեղաշարժվող անձանց լողալու համար հարմարեցված լողասայլակներով, ինչպես նաև հատուկ շեզլոնգներով ու հանդերձարանով։ Այդ ամենը՝ առողջության սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց հարմարավետության համար։
Միջոցառման կազմակերպիչներն են Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան և «Սպիտակ ձեռնափայտ» ՈԱԿ-ը` Ռոսատոմ պետկորպորացիայի և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կետրոնի աջակցությամբ:




