ԿարևորՀասարակություն

Վահագն Դադրյանի հոգեհանգիստն այսօր՝ ԳԱԱ շենքում

Օգոստոսի 2-ին Միացյալ Նահանգներում 93 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ցեղասպանագետ, համեմատական ցեղասպանագիտության հիմնադիր, իրավագետ և սոցիոլոգ պրոֆեսոր Վահագն Դադրյանը:

Հաշվի առնելով միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսորի անկոտրում պայքարն արդարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար, իր մեծ գիտական ներդրումը ցեղասպանության ուսումնասիրության գործում՝ որոշում է կայացվել նրա աճյունը տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, հայտնում են ԱԳՆ -ից։

Վահագն Դադրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին, ժամը 18:00-20:00-ին՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի շենքում, հուղարկավորությունը՝ օգոստոսի 31-ին, ժամը 13:00-ին՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

Կարդացեք նաև

Back to top button