
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է թիվ 13 պոլիկլինիկա, որտեղ այսուհետ իրականացվելու է պալիատիվ բուժօգնության պետական պիլոտային ծրագիրը:
Նախարարը իր ֆեյսբուքի էջում հայտնել է, որ ծրագրի շրջանակներում պոլիկլինիկայի բուժաշխատողները այցելում են ամոքիչ խնամքի կարիք ունեցող իրենց բնակիչներին և տեղում բուժօգնություն ցուցաբերում:
Ըստ Թորոսյանի՝ ծրագիրը այնուհետև կտարածվի ամբողջ Հայաստանում։




