ԿարևորՔաղաքական

Մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում․ Փաշինյանը՝ գաղտնի փաստաթղթի մասին

2014 թվականին Հայաստանի իշխանությունները կազմել են գաղտնի փաստաթուղթ, որի եզրակացության համաձայն՝ հեղափոխությունից առաջ և ինչ-որ չափով նաև դրանից հետո Հայաստանը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում։ Այս մասին իր այսօրվա ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաստաթղթին Փաշինյանը ծանոթացել է դեռ մի քանի տարի առաջ, սակայն որոշել է արագ հետևություններ չանել ու ևս մեկ անգամ կարդալ արձակուրդի ժամանակ։

Փաշինյանն ասաց, որ փաստաթուղթն այնքան գաղտնի է, որ նույնիսկ դրա անունը չի կարող տալ, բայց դրա հեղինակները բավական համարձակ են եղել, քանի որ մատնանշել են Հայաստանի այդ վիճակը։

«Ըստ էության՝ սա փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է», -ասաց Փաշինյանը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/874933652885536/

Փաշինյանը շեշտեց՝ ՀՀ-ում կառավարման ամբողջ համակարգը հիմնված է եղել կոռուպցիայի վրա։ Նրա գնահատմամբ, երբ կոռուպցիան հեռացրեցին, հասկացան, որ տակը կառավարման համակարգ չկա։ Նրա խոսքով՝ այսօրվա կառավարությունը խնդիր ունի ամեն ինչ զրոյից սկսելու։

«Ինստիտուտ ասելով նկատի ունեմ դատական համակարգ, պետական գնումների համակարգ և այլն։ Մեր երկրում կան ինստիտուտներ, որոնք առաջին հայացքից, թվում է, կայացած ու լիարժեք գործունակ են, ինձ էլ է այդպես թվացել, բայց սկսում ես խորը փորել ու հասկանում ես, որ դեկորատիվ կեղևի տակ գործ ունենք կրկին ինստիտուցիոնալ կաթվածի կամ կիսակաթվածի հետ։ Մեզ ամուր նյարդեր են պետք այս իրավիճակը լուծելու համար»,- ասաց ՀՀ վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում զրոյից պետք է ստեղծվեն ինստիտուտներ, որոնք պետք է լուծեն առկա խնդիրները։ Եվ ինստիտուտ ասելիս, վարչապետի խոսքով, պետք է հասկանալ ընդհուպ մինչև անկախ դատական համակարգ, գնումների գործող համակարգ։

Կարդացեք նաև

Back to top button