ԿարևորՀասարակություն

Sevan StartUp-ը՝ ավելի շատ հյուրերով ու նոր գաղափարներով

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Sevan StartUp summit-ն արդեն չորրորդ օրն է պաշտոնապես բացել է իր դռները: Սեւանի ափին համախմբվել են աշխարհի 45 երկրներից ժամանած ավելի քան 1000 ստարտափերներ: Այս տարի Սամմիթը մրցանակային 100 հազար դոլար ֆոնդով, ավելի շատ հյուրերով ու նորարարական գաղափարներով է:

Տիգրանն իր ընկերների հետ չորրորդ օրն է Սեւանի ափին է, իրենց «You save» ստարտափով են մասնակցում տարվա գլխավոր նորարարական միջոցառմանը:

Ընկերների ստեղծած բջջային հավելվածը կօգնի յուրաքանչյուրին գումար խնայել՝ առանց ջանք թափելու:

«Առանց նկատելու՝ կարող եք գումար խնայել, իսկ Սամմիթն ամենալավ վայրն է գաղափարն իրականություն դարձնելու համար: Հենց դրա համար էլ այստեղ ենք»:

Այս տարվա «Սամմիթ»-ի մասնակիցների թիվն անցած տարվա համեմատ ավելացել է, աշխարհի 45 երկրներից մասնակցության համար ընդունվել են շուրջ 1000 ստարտափների, 200-ից ավելի ծրագրավորողների և շուրջ 1200 կամավորներրի հայտեր:

Այս տարի «Սամմիթ»-ում շատ են նաեւ հաջողակներն՝ իրենց պատմություններով: 100 ձեռներեցներ և ոլորտի առաջատարներ այս օրերին մասնակիցների հետ կիսվում են իրենց փորձով:

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը վստահ ասում է՝ մեծ քայլ են արել:

«Սեւան Ստարտափ Սամմիթը Հայաստանը ներկայացնելու լուրջ գործիք է դարձել»,- ասում է Վահագն Ռափյանը:

Խարույկի շուրջ, կոստյումով, բայց ոչ պաշտոնական ձեւաչափում Սամմիթի մասնակիցներին է այցելել նաեւ  արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, նշել է, որ Սևանում հավաքված երիտասարդությունն արտացոլում է անհատական ազատության, կարողությունների, վստահության և համարձակության ոգին:

« Մենք գիտենք` մենք ով ենք. մենք աշխարհի որևէ այլ ժողովրդից ավելի լավը կամ ավելի վատը չենք: Մենք մի մասնիկն ենք ազգերի հրաշալի ընտանիքի: Մենք շատ հպարտ և վստահ ժողովուրդ ենք, որը գիտի իր պատմությունը և գիտի, թե ինչ է ցանկանում ապագայի համար։ Եվ այստեղ հավաքված երիտասարդ սերունդն արդեն իսկ հայտարարել է, թե ինչ է ցանկանում ապագայի համար, և նրանք դա արել են իրենց ձևով՝ հստակ ուղերձ հղելով պետությանը, որ ցանկանում են ազատություն, օրենքի գերակայություն, ժողովրդավարություն, որպեսզի արարեն և լինեն օրենքով պաշտպանված: Այս ամենը կառավարության համար շատ պարտավորեցնող է։ Սա այն մանդատն է, որի վրա հիմնված է այս կառավարությունը»:

Միջոցառման ավարտին մնաց 3 օր. կազմակերպիչներն ակնկալում են, որ այցելուների թիվը կգերազանցի 10 հազարը: Բոլոր ցանկացողներին հրավիրում են այցելել summit-ի տարածք, ձեռք բերել նոր գիտելիքեր, հաստատել հետաքրքիր ծանոթություներ ու նաեւ հանգստանալ միաժամանակ:

Կարդացեք նաև

Back to top button