ԿարևորՔաղաքական

Հայաստանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի նախագահությունը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ֆրանկոֆոն երկրների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը, որի ընթացքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:

26 երկրի վարչապետեր, նախագահներ, փոխնախագահներ ու փոխվարչապետեր Երևանում այս օրերին մասնակցում են ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:

Մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները․ Նիկոլ Փաշինյան

«Ապրել միասին» խորագիրը կրող գագաթնաժողովի հիմքում աշխարհի ֆրանկոֆոն 84 երկրներում խաղաղության ու բարօրության տարածումն է՝ հարգելով մարդասիրական արժեքներն ու համերաշխությունը։

Մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը ամուսնու հետ դիմավորել են հյուրերին: Հնչել են ելույթներ:

Կարդացեք նաև

Back to top button