
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընգրկված են Հայաստանի երեք մարզերում մարզպետներ նշանակելու մասին որոշման նախագծեր, որոնք տեղադրված են e-gov. am կայքում:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երեք ներկայացուցիչ մարզպետ կնշանակվեն. Տրդատ Սարգսյանը ՝ Վայոց Ձորի, բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը ՝ Գեղարքունիքի և Անդրեյ Ղուկասյանը ՝ Լոռու։ Այս պաշտոնում վերջինիս թեկնածությունը քննարկվում էր դեռ մայիս-հունիս ամիսներին։
Արմավիրի, Արագածոտնի ու Սյունիքի մարզպետների նշանակման նախագծերը դեռ չկան։




