
Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված կառավարության որոշման նախագծի համաձայն Հրազդան քաղաքում հոկտեմբերի 21-ին կկայանան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները
2002-ից պաշտոնավարող Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը հուլիսի 2-ին, իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նպատակով, հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ և առաջարկել կողմ քվեարկել իր հրաժարականին:
Ընտրությունների անցկացման համար 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված է հատկացնել 4,566.4 հազար դրամ, որից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 173.5 հազար դրամ, իսկ «Կապի ծառայություններ» հոդվածով` 4,392.9 հազար դրամ:




