Ըստ ՀՀ արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի՝ Հայաստանի արտաքին հարաբերություններում կարևորն այն է, որ երկրի պետական շահը լինի առաջնահերթություն:
«Իմ կարծիքով տարիներ շարունակ այդ հարցում խնդիրներ են եղել, բայց ես չէի ուզի խոսել նախկին Հայաստանի մասին, մենք նոր հայաստանում ենք և այստեղ ամեն ինչ փոխվում է», — կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Նա նշեց, որ ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ այժմ, հայտարարում են, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորում շեշտակի փոփոխություն տեղի չի ունենա:
«Սակայն, դա չի նշանակում, որ չկան խնդիրներ և դրանք չպետք է լուծվեն»,-ասաց Ռուբինյանը: