
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից: Այս մասին Tert.am-ին հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված կարգով նիստ կգումարի, և այս հարցը ևս կընդգրկվի օրակարգում: Այս պահին չեմ կարող ասել՝ երբ կլինի նիստը»,- հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակը:




