Հասարակություն

Օմբուդսմեն. Թանդոյանցը պատկանել է Հայ Առաքելական Եկեղեցուն

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը 2017 թ.-ին «Մարդու իրավունքների ու ազատության պաշտպանության մասին» իր զեկույցում նշել է նաև խորհրդային ժամանակաշրջանում առգրավված կրոնականի գույքի իրավիճակի մասին:

Իր զեկույցում Հանրային պաշտպանը անրադարձել է Թանդոյանց եկեղեցու իրավիճակին նշելով, որ 2017 թ.-ին Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում գտնվող վնասված եկեղեցին հանձնվել է Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարան:

«Հանրային պաշտպանի կողմից ուսումնասիրված բազմաթիվ փաստաթղթերը ցույց են տալիս, որ այս եկեղեցու շենքը մինչ խորհրդային օկուպացիան պատկանել է Հայ Առաքելական եկեղեցուն: Հանրային Պաշտպանը գտնում է, որ Պետական գույքի Ազգային գործակալության և Հասարակական ռեեստրի Ազգային գործակալության որոշումը, որի հիման վրա չեղյալ էին համարվել Եկեղեցու գույքային իրավունքներն ու սեփականությունը ու գրանցվել է որպես Վրաստանի պատրիարքարանի սեփականություն, ընդունվել է օրենքի էական խախտումով, առանց գործի հանգամանքների ուսումնասիրման: Հիմքեր կան եկեղեցու հանձնումը Վրաց Ողղղափառ եկեղեցուն հանձնելը ճանաչել անվավեր: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է դադարեցնել եկեղեցում այսօր կատարվող ընթացիկ վերանորոգման աշխատանքները, որը կարող է փոխել ճարտարապետական կառույցի արտաքին տեսքը», – jnews.ge-ի փոխանցմամբ ասված է զեկույցում:

Զեկույցում առանձնացված է կրոնի ազատության մասին գլուխը, որտեղ, մասնավորապես, նշվում են կրոնական հակամարտությունները: Օմբուդսմենը նաև նշել է Վրաստանում գործող կրոնական դավանանքների գույքային պահանջները: Գույքի անվան տակ մեծ մասամբ նկատի է առնվում Խորհրդային ժամանակաշրջանում առգրավված գույքը, մասնավորապես՝ եկեղեցիները:

Գույքի պահանջ ունեն Հայ առաքելական, կաթոլիկ, ավետարանական-լյութերական եկեղեցիները, մահմեդական և հրեական համայնքները, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո անկախ Վրաստանից պահանջել են վերադարձնել առգրավված գույքը:

 

Կարդացեք նաև

Back to top button