Քաղաքական

Ինչպես է ընկալվում Ալիևն արտերկրում


Հայաստանը և Արցախը փոխլրացման, հավասարակշռված քաղաքականություն են վարում և հաշվի են առնում տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների խորացումն ու  զարգացումը։

Բակո Սահակյանի ԱՄՆ այցն ամենևին չի նշանակում, թե արտաքին քաղաքական վեկտորը փոխվում է «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Նա պատահական չի համարում փաստը, որ Արցախը ճանաչող սուբեկտների գերակշիռ մեծամասնությունը հենց Ամերիկայի նահանգներն ու քաղաքներ են: Դավիթ Բաբայանը նշում է, որ եթե ամեն ինչ հաջող ընթանա՝ մոտ ապագայում նոր զարգացումներ կտեսնենք։

 

Արցախի նախագահ Բակո Սահակյանի ԱՄՆ այցը հաջողված էր՝ ասում է  նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Արցախի նախագահի խոսքը ԱՄն-ում շատ ջերմ է ընդունվել։ Ավելին՝ շատ սենատորներ ու կոնգրեսականներ պատրաստակամ են նպաստելու Արցախի ճանաչման գործընթացին և ոչ միայն՝ փաստում է զրուցակիցս:

ԱՄՆ-ում հանդիպումների ու զրույցների ընթացքում Դավիթ Բաբայանը նաև հասկացել է, որ Բաքուն կորցնում է իր դիրքը միջազգային հարթակներում: Փորձում են հավասարակշռված մոտեցում դրսևորել գերտերությունները, որ ավելի չբարդացնեն վիճակը, սակայն հասկանում են՝ ինչ է կատարվում

«Ալիևի աննորմալ հայտարարությունը չեք պատկերացնի՝ ինչ ռեզոնանս է ստացել, այդ թվում նաև ԱՄՆում։ Նրանք Ալիևին ընկալում են որպես նոր Հիտլեր, Սադամ»:

Նման հայտարարությունները ոչ միայն խարխլում են առանց այն էլ փխրուն խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, այլև դեմ է առկա հրամայականներին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը միակ հարթակն է, ուր գերտերությունների՝ ՌԴ, ԱՄՆ,  ԵՄ շահերը համընկնում են, իսկ Ալիևի անհավասարակշիռ հայտարարությունները դուր չեն գալիս գերտերություններին՝ ասում է արցախցի քաղաքական վերլուծաբանը։

«Նրանց համար կարևոր է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործումը, զսպման մեխանիզմների ներդրումը, ինչը միակ միջոցն է այսօր, որը կարող է նպաստել խաղաղության պահպանմանը՝ շեշտում է Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

Գերտերությունների հետ հավասարակշռված քաղաքականության վարումը արտաքին քաղաքականության հաջողության լավագույն գրավականն է՝ Դավիթ Բաբայանը, շեշտելով նաև Սփյուռքի ներուժի ներառումն այդ գործում: Նրա խոսքով՝ այս քաղաքականությունը հաջողություններ է գրանցելու մոտ ապագայում:

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը Արցախի նախագահի ԱՄՆ այցի ներքո ավելի հեռուն գնացող նպատակներ է տեսնում

«Արցախին փորձում են բերել բանակցային սեղանի շուրջ ոչ պաշտոնական մակարդակով»:

Արցախի նախագահի հանդիպումներն ԱՄՆ- ում կարծես հուշում են, որ այցն ու քննարկումները մեծ գործընթացի սկիզբն են միայն:

Կարդացեք նաև

Back to top button