Հասարակություն

Ու՞մ համար  է բերվել «Իգլան»

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  այսպր ընթանում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը, որը նախորդ անգամ հետաձգվել էր Բաբայանի առողջական խնդիրների պատճառով։ Այսօր հանցաքննվեց  ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը:  Ասաց, որ բարձր ճնշում ունի և կխոսի նստած. «Ես զինվորական եմ, կոչումով փոխգնդապետ և որոշել եմ զենք գնել բանակին նվիրելու համար»:

Այսպես սկսեց իր խոսքը Սանասար Գաբրիելյանը ու հավելեց, որ  Սամվել Բաբայանը «Իգլան» բերելու հետ կապ չունի: Գաբրիելյանը մի քանի անգամ նշեց, ինքը բանակին բավականին լուրջ ծառայություններ է մատուցել և տարիներ շարունակ դրսից զենք է բերել՝ մոտ  42 միավոր. զարմացավ, որ այն ժամանկ իրեն հերսոացնում էին, իսկ հիմա մի «տրուբա» է բերել՝ դատում են:

Վերադառնալով թեմային  Սանասար Գաբրիելյանը նշեց, որ այդ մասին հայտնել  է  Արմեն Պողոսյանին, ով է  ասել,որ իր ծանոթ Հրաչյա Մայիլյանը կարող է օգնել:  Իսկ Մայիլյանը խոստացել է 50 հազար դոլարով ձեռք բերել «Իգլա» տեսակի հրթիռ:
Սանասար Գաբրիելյանը մի քանի անգամ կրկնեց, որ այդ մասին չի  խոսել ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ: Ավելի ուշ միայն խորհրդի համար դիմել է նրան ու ցույց տվել հրթիռի լուսանկարը:  Իսկ երբ Բաբայանը տեսել է հրթիռի նկարը, ասել է, որ այլ տրուբա, լոմ ու բանի պետք չէ:


Գաբրիելյանը հայտնեց, որ որոշել էր առանց մարտկոցի հրթիռը տանել, պահել Արցախում ու այն տարածքում, որտեղ ինքը հրամանատար է եղել: Նա դժվարությամբ հիշեց գյուղի անունը, որտեղ պետք է պահեր «Իգլա»-ի պահեստամասը: Դա Նարիշկար  գյուղն է.  ասաց, որ թուրքի անունով 104 գյուղ կա Ղարաբաղում, ինքը  Նապոլեոնը չի, որ բոլոր գյուղերի անուները հիշի: Հետո ասաց, որ այդ տարածքներն է  նկարել, այն էլ գլուխ գովելու համար:

Նշենք, որ «Իգլա»–ի արժեքը  ցուցումունքներում նշվում էր 50 հազար դոլարից մինչեւ 38 հազար դոլարի չափով։ Սանասար Գաբրիելյանն այն Վրաստանի քաղաքացուց գնել եւ Հայաստան է տեղափոխել գործով մեղադրյալներ Արմեն Պողոսյանի եւ Հրաչյա Մայիլյանի միջոցով։

«Իգլա»-ի համար պահանջվող գումարը պետք է վճարեր Գաբրիելյանը իր անձնական միջոցներից, որը պետք է նրան ուղարկեին Ռուսաստանի Դաշնությունից։

Դատարանում ընթերցվեց ամբաստանյալ Արմեն Պողոսյանի նախաքննական ցուցմունքները. Պողոսյանը հայտարարել էր, որ հարցաքննության փուլում եկել է այն եզրահանգման, որ Սամվել Բաբայանի համար չէ այն բերվել Հայաստան, մինչդեռ նախաքննական ցուցմունքում  նշել էր, որ այն Սամվել Բաբայանի համար են ձեռք բերել։

Թե ինչով էր պայմանավորված այս հակասական դիրքորոշումը, Պողոսյանն այսօրվա նիստում հրաժարվեց դիրքորոշում հայտնել ու առհասարակ որևէ հարցին պատասախանելուց: Սամվել Բաբայանը ձայնալարերի հետ կապված խնդրի պատճառով հրաժարվել է այսօր հարցաքննվել։ Նիստը հետաձգվել է մինչեւ հաջորդ երկուշաբթի։

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սամվել Բաբայանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ եւ 38-235-րդ հոդվածի 2֊րդ մասերով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք։

Կարդացեք նաև

Back to top button