Քաղաքական

Երևանում ենք՝ ի վկայություն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մեր մեծ ցանկության. թուրք մտավորականներ


Թուրք մտավորականները շատ լավ են հասկանում, թե ինչ կնճռոտ հարցեր կան Երևանի ու Անկարայի միջև, հասկանում են նաև, որ այսօր Թուրքիայում ավտորիտար ռեժիմ է: Թուրք մտավորականներն այսօր անկեղծ  խոսել են հայ-թուրքական հարաբերությունների բացակայության մասին:

 

Հայաստան- Սփյուռք համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած թուրք մտավորականները վստահեցնում են. «Երևանում ենք՝ ի վկայություն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մեր մեծ ցանկության»։

Գրող Ալի Բայրամօղլուն հարկ համարեց հիշեցնել ՄԱԿ-ի ԳԱ-ի բարձր ամբիոնից նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հայ-թուրքական արձանագրությունների մասին հատվածը. «2008 թվականին սկսված մերձեցման գործընթացը , որն ուղեկցվում էր Հայոց ցեղասպանության մասին հիշողություններով՝ Թուրքիան ձախողեց: Մեր այստեղ գտնվելը խորհրդանշական է, ուզում ենք շարունակվի գործընթացը»:

Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆում Ուրազը ուրախ է, որ Հայաստանում է հատկապես  անկախության օրը: Նա ևս փաստեց, որ կողմ է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: Թուրքիայի նախագահը հայտարարել է սեպտեմբերի 28- ին Նյու-Յորքում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման մասին։

Ուրազը հույս ունի, որ օրակարգում կներառվի նաև հայ-թուրքական արձանագրությունների հարցը. «Սերժ Սարգսյանն ասաց, որ արձանագրություններն առանց նախապայմանների պետք է հաստատվեն: Մենք դրա համար ենք պայքարում»:

Գրող, ակադեմիկոս Էրօլ Քաթրջօղլուն էլ խոսեց Թուրքիայում տիրող ավտորիտար մթնոլորտի մասին:

Նրանք նշում էին, որ Անկարայի քաղաքականության այսօր օրակարգում հայ-թուրքական արձանագրությունների հարցը ցավոք վերջին տեղում է և իշխանություններն ավելի հակված են այս հարցում պոպուլիստական ու ազգայնական մոտեցում դրսևորել:

Կարդացեք նաև

Back to top button