Քաղաքական

Հայաստանի արտգործնախարարը հրաժեշտ է տվել Ֆրանսիայի դեսպանին

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել  է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպան Շարպանտիեի ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Իր ունեցած այս նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Շարպանտիեին պարգևատրել է արտգործնախարարության պատվո մեդալով:

Էդվարդ Նալբանդյանը հաջողություն  է մաղթել Ֆրանսիայի դեսպանին իր հետագա գործունեության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button