ԿարևորՀասարակություն

Բաքվի՝ ահաբեկիչներին զինելու մասին հետաքննության հեղինակն ազատվել է աշխատանքից

«350 դիվանագիտական թռիչք Ադրբեջանից՝ ահաբեկիչներին զինելու նպատակով» հոդված- հետաքննության հեղինակին ազատել են աշխատանքից:

«Այսօր՝ Սիրիայում ահաբեկիչներին զենքի մատակարարմանը վերաբերող գաղտնազերծված փաստաթղթերի հետ կապված Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալությունում հարցաքննությունից հետո «Trud Daily»- ն ինձ աշխատանքից ազատեց»,- ֆեյսբուքյան էջում գրել է Դիլյանա Գազենձիեւան։ Նա հայտնել է, որ մտադիր էր մի քանի օր հետո վերադառնալ Սիրիա եւ շարունակել աշխատանքը։ Լրագրողը նաեւ տեղադրել է իր հոդվածը՝ շեշտելով. «Այստեղ է հետաքննության առարկան, եթե « Trud Daily»- ին այն չի հեռացրել։

https://www.facebook.com/dilyana.gaytandzhieva/posts/10213783806011935

Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով լույս տեսնող «Տրուդ» պարբերականի կայքում այս տարվա հուլիսին աղմկահարույց հետաքննություն էր հրապարակվել,  ուր գաղտնազերծված  փաստերի հիման վրա բացահայտվում էր, որ ադրբեջանական պետական օղակների ուղիղ ներգրավվածությամբ աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերին զենք է մատակարարվում:

Նշվում էր, որ Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ, գաղտնի կերպով Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո անօրինական զենք է արտահանվել: Բաքուն տարբեր երկրներում գործող իր դեսպանատների հետ հանցավոր համաձայնության միջոցով չարանենգություն է թույլ տվել, ինչը բացահայտել են բուլղարացի հաքերները։ Նրանք կոտրել են Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը հասանելի դարձրել հանրությանը։ Փաստաթղթերը վկայում էին, որ Ադրբեջանը նույն գործելաոճը կիրառում  է մի շարք այլ երկրներում ևս:

Կարդացեք նաև

Back to top button