Հասարակություն

Եղանակը Հայաստանում օգոստոսի 9-ին

Օգոստոսի 9-ից 13-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39…41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 9-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում` Օգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24…+26, ցերեկը՝ +40…+41, երեկոյան՝ +37…+38 աստիճան տաքություն:

Կարդացեք նաև

Back to top button