
Այսօր Բիշքեկում կմեկնարկի Եվրասիական տնտեսական միության Բարձագույն խորհրդի նիստը, կանցկացվի նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում կողմերը կքննարկեն միության գործունեության արդյունքները վերջին շրջանում, ինչպես նաև 2017-18 թթ մակրոտնտեսական քաղաքականության ուղենիշները։
ՀԱՊԿ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի առաջնորդները։ Հանդիպումը կգլխավորի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես նշվում է՝ ֆիքսված օրակարգ չկա։




