

Առանց բարձրակարգ ուսուցիչների և այսօրվա պահանջներին բավարարող բովանդակության կրթական ծրագրերի՝ անհնար է ունենալ որակյալ կրթական համակարգ: Այդ մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապտը ե Այդ իսկ պատճառով Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր՝ կատարելով գործառույթների և կառուցվածքի համապարփակ վերանայում:
«Շատ դեպքերում այսօր ունենք ուսուցիչների վերապատրաստումների ֆորմալ պրոցեսներ, երբ բովանդակային վերապատրաստումը հաճախ փոխարինվում է ուղղակի ֆիզիկակապես ներկա լինելով: Ունենք դասագրքերի որակի, բովանդակության սուր խնդիր, որի մասին բարձրաձայնում են թե ծնողները, թե ուսուցիչները»:




