
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը՝ եթե փաստաթղթերը չհապատասխանեն, ինքը չի լինի ՀՀԿ-ի ցուցակում, ասել է, որ դա լուրջ փիար քայլ է ՀՀԿ-ի համար:
«Սա մի կողմից ցույց է տալիս, որ Կարապետյանը «լոնգ թայմի» համար նախագծված ճանապարհ ունի անցնելու, և զուտ ընտրական գործընթացի համար չէ»,- ասել է նա՝ անդրադառնալով Կարապետյանի մեկ այլ հայտարարությանը, թե իրեն ապահով է զգում օլիգարխների կողքին:
«Սա ավելի շատ մեսիջ էր, որ ինքը կաշկանդված չէ օլիգարխների հետ կապերից և ազատություն ունի և առանձնապես լուրջ հաշվի չի նստում այդ օլիգարխիկ խմբավորումների շահերի հետ»,- նշել թ Հակոբյանը:
Աղբյուր՝ yerkir.am




