
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար է այսօր նշանակվել Հռիփսիմե Առաքելյանը։ Մինչ այս՝ նա Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավարն էր։
Նա ծնվել է Երեւանում, սովորել է Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
Հռիփսիմե Առաքելյանը մինչ այս եղել է «Ար», «Հայ Թի Վի» հեռուստաընկերությունների լրատվական ծառայության ղեկավարը, «Կենտրոն» հեռուստաընկերության մամուլի տեսաբանը, եղել է Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առավոտ Լուսո» ծրագրի պրոդյուսերը, եւ ինչպես ասացինք՝ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավարը։




