

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տարին է ամփոփել ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը 2016-ին շուրջ շուրջ 5000 /4982/ դիմում բողոք է ստացել: Բողոք դիմումների առատությամբ մայրաքաղաքից հետո Շիրակի մարզն է, բողոքների բնույթն էլ հիմնականում սոցիալական, սեփականության իրավունքից բխող և դատարանի հետ անհամաձայնության արդյունքում են: Մարդու իրավունքների խախտման բողոքների թվով աչքի են ընկել ուժային կառույցները:




