
2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ
Մոսկվա — Երևան ավտոբուսի վթարից ևս 2 տուժածներ ստացել են դրամական
օգնություն: Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 22-ի դրությամբ դրամական
օգնություն են ստացել տուժած ուղևորներից 33-ը: Դիմումների
ընդունելությունը շարունակվում է:
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ վերոնշյալ երթուղու տուժած մյուս
ուղևորներն օգնությունն ստանալու համար պետք է դիմեն ՀՀ տրանսպորտի, կապի և
տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ք. Երևան, Նալբանդյան 28
հասցեով: Հետադարձ կապի հեռախոսահամար՝ +374(10)59-00-24 (Իրավաբանական
վարչություն):
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված
են համապատասխան հաշվեհամարներ: Քաղաքացիները տրամադրվող օգնությունը
կարող են ստանալ ինչպես «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակից,
այնպես էլ մասնաճյուղերից:
ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբեր 27-ի N 1130 որոշմամբ սահմանված է, որ
ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է
1,5 մլն. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության
հիվանդանոցներում բուժումը շարունակող՝ առավել ծանր յուրաքանչյուր
վիրավորին` 700 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի
Դաշնության հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր
վիրավորին` 200 հազ. դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին`
100 հազ. դրամ:




