ԿարևորՄիջազգային

Բեռլինում ողբերգության զոհերի թիվը հասել է 12-ի

Ողբերգությունը Բեռլինում, որտեղ բեռնատարը մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառում հավաքված բազմության մեջ,12 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է Բեռլինի ոստիկանությունն իր թվիթերյան էջում՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհի մասին։

Հոսպիտալացվել է 48 մարդ, որոնցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքը տեղի է ունեցել Բրայթշայդպլաց հրապարակում՝ տեղի ժամանակով 20.00-ին, երբ տոնավաճառում բազմաթիվ այցելուներ են եղել։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը խոստովանել է, որ «շատ բան է խոսում» ահաբեկչության վարկածի օգտին։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ դատելով ամեն ինչից, Բեռլինում կատարվածը ահաբեկչություն է։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը ամենավճռական ձևով դատապարտում է կատարվածը։ Ամերիկյան կողմը կապ է հաստատել Բեռլինի հետ՝ առաջարկելով օգնություն սարսափելի դեպքի հետաքննման հարցում։

Կարդացեք նաև

Back to top button