Հասարակություն

Լիբանանի կառավարության նոր կազմում 2 հայ նախարար կա

Լիբանանի նախագահը հաստատել է երկրի կառավարության նոր կազմը՝ վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով լիբանանյան NNA գործակալությունը:

Գործակալության փոխանցմամբ` կառավարության նոր կազմը բաղկացած է 30 մարդուց, որոնք տարբեր կրոնների ներկայացուցիչներ են: Լիբանանի ԱԳ նախարարի պաշտոնը պահպանել է երկրի նախագահի փեսան՝ Ջեբրան Բասիլը:

Ինչպես հաղորդում է «Հայ Ձայնը»,  30 նախարարներից երկուսը հայեր են՝ Ավետիս Կիտանյանը և Ժան Օղասաբյանը։ Վերջինս համարվում է վարչապետին մոտ կանգնած անձնավորություն, իսկ Ավետիս Կիտանյանը ՀՅԴ-ից է։

 Քաղաքական վակուումը Լիբանանում շարունակվում էր շուրջ 2.5 տարի: Երկրի ղեկավար հաջողվել է ընտրել հոկտեմբերի 31-ին, նոր նախագահ է դարձել գեներալ Միշել Աունը:

Կարդացեք նաև

Back to top button