
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը
տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ,
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհին ձյան տեղումները մեղմացել են։
Վրաստանի համապատասխան կառույցների աշխատակիցները ճանապարհահատվածում
մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացնում։
Առաջիկա ժամերին նախատեսվում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը թեթև
մարդատար ավտոմեքենաների համար բացել։




