

Դեկտեմբերի 18-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում մեկնարկում է «Շարժայի կանանց գավաթ» շախմատի միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 7-րդ անգամ:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են ՀՀ կանանց չեմպիոնուհի Մարիա Գևորգյանն ու Արմինե Բաբայանը:
Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցելու են 31 շախմատիստուհի, որոնց թվում` 5 կանանց գրոսմայստեր, մեկ միջազգային վարպետ և 7 կանանց միջազգային վարպետ:




