Հասարակություն

Հայաստանում ճանապարհներն անցանելի են, բաց է նաեւ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ ժամը 9:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական
և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:

Գորիս — Սիսիան ճանապարհահատվածում առկա է մերկասառույց, որտեղ կատարվում են աղով և ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը ժամը 10:00-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կարդացեք նաև

Back to top button