Քաղաքական

ԺՀՄԻԳ փորձագետները գնահատում են ԱԺ նոր կանոնակարգի նախագիծը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներն ուսումնասիրել են ԱԺ կանոնակարգի նախագիծը և եզրակացություն են ներկայացրել նախագծի 3 բաժինների վերաբերյալ: Գնահատականներն ընդհանուր առմամբ դրական են, բայց շատ են նաև դիտողություններն ու առաջարկները: Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի փորձագետները կարծում են, որ ԱԺ կանոնակարգ օրենքում  մի շարք դրույթներ հստակեցման, որոշակիացման կարիք ունեն, հակառակ դեպքում իրավական անորոշություն կառաջացնեն: Առաջարկել են պարզեցնել հանձնաժողովների և լիագումար նիստերի քննարկումների և աշխատանքների ընթացքը, դիտարկել պատգամավորի վարքագծի առավել մանրամասն կանոններ մշակելու նպատակահարմարությունը, որոշակի խորհրդատվական վերահսկողության ենթարկել աշխատակազմի կադրային ապահովման հարցերում ԱԺ նախագահի հայեցողությունը և վերջապես առավել մանրամասնորեն ամրագրել Կանոնակարգ օրենքի պահանջները չկատարելու հետևանքները:

Կարդացեք նաև

Back to top button