
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,
հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է,
տեսանելիությունը՝ 100մ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:




