Հասարակություն

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

snowfall5ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 09:30-ի դրությամբ, Արագածում, Սպիտակում, Տաշիրում,  Աշոցքում, Սևանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյանում, Գորիսում և Մեղրիում տեղում է ձյուն:

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա
հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները:

Վարորդներին  խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  ավտոճանապարհները բաց են:

ՀՀ ԱԻՆ-ից  տեղեկացնում են, որ Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կարդացեք նաև

Back to top button