

Նոյեմբերի 26-ին Հանրապետական կուսակցությունը կհրավիրի հերթական համագումարը: Այն թեև հերթական 16-րդն է, բայց առանցքային ու բեկումնային է լինելու ՀՀԿ-ի համար ՝ այս հայտարարությունը դեռևս սեպտեմբերին արել էր ԱԺ փոխնախագահ, Հանրապատեկան կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Երեկ արդեն կուսակցության գործադիր մարմնի նիստում հստակեցվել է համագումարի օրակարգը: Նոյեմբերի 26-ին իշխող կուսակցությունը նախագահ կընտրի, գործադիր մարմին կձևավորի, փոփոխություններ կկատարի ՀՀԿ ծրագրում ու կանոնադրությունում: Թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, հանրապետական գործինչներչն առայժմ չեն հստակեցնում, փոխարենը հստակ է ՝ ՀՀԿ-ն կշարունակի ղեկավարել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետական կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարը վերջինն է 2017-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ: Սա արդեն դրա նշանակությունը փոքր-ինչ ավելին է դարձնում , քան հերթականինը: Ըստ էության, իշխող կուսակցությունը հենց առաջիկա համագումարում կճշգրտի այն մեկնարակային պայմանները, որոնցով կսկսի նախընտրական շրջանը:
Համագումարը նախընտրական բնույթ չի ունենա , կլինի հաշվետու, որից հետո կսկսենք պատրաստվել պառլամենտական ընտրություններին՝ դեռևս սեպտեմբերին լրագրողներին ասել էր ԱԺ փոխնախագահ , կուսակցությամբ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Երեկ արդեն կուսակցության գործադիր մարմինը քննարկեց և հաստատեց համագումարի օրակարգը: Նոյեմբերի 26-ին իշխող կուսակցությունը նախագահ կընտրի, գործադիր մարմին կձևավորի , փոփոխություններ կկատարի ՀՀԿ ծրագրում ու կանոնադրությունում: Թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, առայժմ չի հստակեցվում: Հանրապատեկան կուսակցության խոսնակն ասում է՝ փոփոխությունները նախագծված են , բայց վերջնական տեսք առայժմ չունեն:
«Կանոնադրության և ծրագրի մեջ նախանշվող փոփոխությունների կմախքն արդեն կա, բայց դեռևս ամբողջական ու վերջանական չէ: Մինչև նոյեմբերի 26ը մենք մեր համագումարի պատվիրակներին կբաժանենք սպասվող փոփոխությունների նախագիծը »:
Փախարենը անորոշություններ չկան Հանրապետական կուսակացության նախագահի հարցում: Լրագրողի հարցին, թե ՀՀԿ գործող նախագահ Սերժ Սարգսյանից բացի հնարավոր է լինեն այլ թեկնածուներ, ԱԺ փոխնախագահն այսպես արձագանքեց:
«Ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է, և կարծում եմ, երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»:
Համաձայն ՀՀԿ-ի կանոնադրության՝ կուսակցության նախագահի թեկնածությունն առաջադրվում է հենց համագումարի ընթացքում: Ի դեպ, Հանրապետական գործիչները չեն բացառում, որ էական փոփոխությունների լինեն ՀՀԿ ղեկավար կազմում: Համագումարի ընթացքում նոր գործադիր մարմին է ընտրվելու, հնարավոր փոփոխություններն օրինաչափ են՝ ասում է Էդուարդ Շարմազանովը: Իսկ հիմնական ինտրիգներից մեկը մնում է հարցը, թե արդյոք ՀՀԿ-ին կանդամակցի վարչապետ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 8-ին, հանարպետականներին ներկայացնելով նոր վարչապետին, հանրապետության նախագահը ցանկություն էր հայտնել Կարեն Կարապետյանի միջոցով նոր շունչ հաղորդել Հանրապետական կուսակցությանը:
Ոչ անդամակցելուց, ոչ էլ չանդամակցելուց մի զարմացեք՝ լրագրողներին հորդորել էր Էդուրադ շարմազանովը ու նշել, որ Կարեն Կարապետյանն ինքը կորոշի՝ անդամակցել Հանրապետականին, թե ոչ:
ԱԺ փոխնախագահը հորդորել է նաև ինտրիգներ չփնտրել այն հարցում, թե որ կուսկացությունները կհրավիրնեն Հանարապետականի համագումարին: Առայժմ հստակ է միջազգային գործընկերների ցանկը:
«Միջազգային մեր գործընկերներից ԵԺԿի ներկայացուցիչները կմասնակցեն, «Միասնական Ռուսաստանի» եւ Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչները ևս: Ինչ վերաբերում է տեղական կուսկացություններին, ապա դեռ չենք քննարկել, կքննարկենք կասենք»:




