ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր առավոտից սկսել է անժամկետ հացադուլը: Նա այս պահին նստած է Գիտությունների ազգային ակադեմայի դիմաց` աստիճանների մոտ: Թեկնածուն իր կողքին փակցրել է «Վերջ շինծու ընտրություններին» գրությամբ ցուցապաստառ: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը Կենտրոնկան ընտրական հանձնաժողովից պահանջում էր անվավեր ճանաչել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: ԿԸՀ-ն մերժել էր Ղուկասյանի դիմումը: Անդրիաս Ղուկասյանն այսօր հայտարարել է, որ հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ հայտնի, կամ էլ Եվրոպական դիտորդները հայտարարեն, որ Հայաստանը ոչ ժողովրդավարական երկիր է և դիտորդական առաքելություն չիրականացնեն:
Նմանատիպ հոդված
Արարատ Միրզոյանի և շեյխ Մուհամմադ Ալ Թանիի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
28 Ապրիլի, 2024, 15:53
Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում
28 Ապրիլի, 2024, 12:41
«Զուլալի» ֆիլմի ցուցադրությունը՝ Փարիզում․ ողջ հասույթը կուղղվի արցախցի երեխաների կարիքներին
28 Ապրիլի, 2024, 11:01
Կարդացեք նաև
Close