Քաղաքական

Վերահաշվարկ Մեծամորում.փոփոխությունները չեն ազդել քվեարկության արդյունքների վրա

satikisahakyan
ՏԻՄ ընտրություններից հետո սեպտեմբերի 19-ին 20 ԸԸՀ-ը Մեծամոր քաղաքի ընտրությունների արդյունքների վերահաշվարկման բողոքներ էր ստացել Մեծամորի քաղաքապետի թեկնածու Ավետիք Հարությունյանից և ավագանու անդամի թեկնածու Հերմեն Հովհաննիսյանի վստահված անձ Լուսինե Բաղդասարյանից: Սեպտեմբերի 20-ին և 21-ին 20 ԸԸՀ վերահաշվարկել է ընտրությունների ՏԸՀ-ի արդյունքները: Փոփոխությունները չեն ազդել քվեարկության արդյունքների վրա:

 

 

Սեպտեմբերի 18-ին Մեծամոր քաղաքում ընտրությունները կայացան որոշակի խախտումներով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք մեծամասամբ անտեղյակ էին ընտրական գործընթացից, ինչի հետևանքով տեղամասերում հաճախ աղմկում էին, վիճում, անտեսվում էր ընտրական օրենսգրքի պահանջները:  Ընտրությունների արդյունքների վերաբերյալ սեպտեմբերի 19-ին 20 ԸԸՀ  բողոք էին ներկայացրել Մեծամորի քաղաքապետի թեկնածու Ավետիք Հարությունյանն ու ավագանու անդամի թեկնածու Հերմեն Հովհաննիսյանի վստահված անձ Լուսինե Բաղդասարյանը: Մեծամորում ընտրություններն  անցկացվել  են 5ընտրատեղամասում: Ավետիք Հարությունյանը  պահանջել էր բոլոր տեղամասերի արդյունքների վերահաշվարկ, իսկ  Լուսինե Բաղդասարյանը միայն 20/01 ընտրատեղամասի:  Սեպտեմբերի  20-ին առավոտյան ժամը  9-ից  20 ԸԸՀ-ը սկսեց վերահաշվարկը:

20 ԸԸՀ-ի նախագահ Գոռ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ  վերահաշվարկի արդյունքում ավագանու անդամների ընտրության արդյունքները  գրեթե նույնն են մնացել, թեկնածուն այդ ընտրատեղամասում պահել  է իր 19 քվեն, մեկ քվե անվավեր է դարձել Արարատ Մարտիրոսյանի կողմ քվեից, 2 քվեաթերթ  սխալ են  հաշվել, որի արդյունքում թեկնածու Վոլոդյա Բարսեղյանից պակասել է մեկ քվե, մեկ քվեով  ավելացել՝ Դավիթ Արզումանյանի  կողմ ձայները:

Մեծամորի քաղաքապետի թեկնածու Ավետիք Հարությունյանը դիմում բողոքում մեջբերել էր ընտրախախտումներից մեկ օրինակ, երբ ամուսինը ընտրացուցակում ընդգրկված չէր  և քվեարկել էր կնոջ փոխարեն, իսկ կնոջը թույլ ճի տրվել քվեարկելու:

Երկու օր՝  սեպտեմբերի 20-ին և 21-ին  20 ԸԸՀ վերահաշվարկեց նաև համայնքի ղեկավարի  ընտրությունների նախնական արդյունքները:  Մեծամորի  5 ընտրատեղամասից 20/05 ընտրատեղամասում փոփոխություններ չեն կատարվել, բացառությամբ մեկ լրացուցիչ ցուցակով քվեարկողին մասնակիցների թվում ընդգրկելուց, 20/03 ընտրատեղամասում արդյունքները մնացել են նույնը, չի կատարվել  նույնականացման քարտով մեկ նշում, իսկ մյուս 3 ընտրատեղամասերում տեղամասային ընտրական հանձնաժողովների հաշվարկած արդյունքները փոխվել են, 20/04 և 20/02-ում անվավեր քվեաթերթերը պակասել են, 20/01-ում՝ ավելացել: Ի դեպ հանձնաժողովներում արդյունքների ամփոփման ընթացքում պատռվել են նաև անվավեր քվեաթերթերը՝ համարվելով խոտան: Ի դեպ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները  ընտրությունների նախօրեին քվեաթերթերի հաշվարկի ընթացքում մեկ քվեաթերթի վրա դրել էին 6 անհատական կնիք և այդ քվեաթերթերը տվել ընտրողին քվեարկելու: Այս քվեաթերթերը  վերահաշվարկի ժամանակ հանվել են կողմ քվեների հաշվարկից: Ընդհանուր առմամբ Մեծամոր քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների վերահաշվարկի արդյունքում ընտրությանը 9278 ընտրացուցակային ընտրողներից մասնակցել է 4234 ընտրող և ՏԻՄ ընտրություններին  Մեծամորում ցուցաբերվել է ընտրողների 45.63 տոկոս մասնակցություն: Վերահաշվարկի արդյունքում  20 ԸԸՀ-ի նախագահ Գոռ Հովհաննիսյանը ներկայացրեց թեկնածուների կողմ ձայները

Նախնական                        վերահաշվարկ

Գրիգորյան Ռոբերտ                  2080                                  2082

Հարությունյան Ավետիք           1868                                 1875

Հովհաննիսյան Սամվել             129                                   129

 

Անվավեր 127 քվեաթերթերի թիվը նվազել է 17-ով, գրանցվել  110, իսկ անճշտությունները նախնական գրանցված 8-ից  հասել է 25-ի:

Վերահաշվարկի արդյունքները ըստ էության չեն ազդել ընտրության արդյունքների վրա: Քաղաքապետի բողոքարկող  թեկնածու Ավետիք Հարությունյանը ուսումնասիրելով ընտրացուցակները քաղվածքներ հանեց մասնակիցների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում հետագա քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Կարդացեք նաև

Back to top button