Սպորտ

Խոշոր մրցանակներ ու պարգեւներ՝ հայ օլիմպիականներին (լուսանկարներ)

arammanukyan
Մեկ միլիոն դոլար արժողությամբ բնակարան՝ Երևանի կենտրոնում՝  Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալքեսանյանին և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին: Ռիոյի Օլիմպիական խաղերում հայկական սպորտի պատիվը բարձր պահած հայ մարզիկներն արժանացել են խոշոր մրցանակների ու պետական պարգևների:

 

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ինչպես հայտնել էինք տեղի է ունեցել  Ռիոյի օլիմպիական խաղերից մեդալներով վերադարձած մարզիկների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողությունը։

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պարգևատրվեցին մոտ 1 մլն ԱՄՆ դոլար արժողության բնակարաններով՝ Երևանի կենտրոնում՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկ շենքում։ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը պարգևատրվել է 30 մլն դրամով և բնակարանով՝ Գյումրիում: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը պարգևատրվել է 30 մլն դրամով:

Պարգևների արժանացան նաև մարզիչները։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն արժանացավ 10 մլն դրամի։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն արժանացավ 4-սենյականոց բնակարանի։ Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանն արժանացավ 10 մլն դրամի։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը, Գոռ Մինասյանի անձնական մարզիչ Հակոբ Փիլոսյանը և Սիմոն Մարտիրոսյանի անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանն արժանացան 5-ական մլն դրամի։

Կարդացեք նաև

Back to top button