
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ԼՂ հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության շփման խմբի առաջին հանդիպումը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Հաջիևն ասել է, որ նիստն անցկացվելու է արտգործնախարարների մակարդակով, ներկայումս իրականացվում են համապատասխան աշխատանքներ: ԻՀԿ շփման խումբը Լեռնային Ղարաբաղի հարցով ստեղծվել է այս տարվա ապրիլին՝ կազմակերպության անդամ երկրների՝ Ստամբուլում տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքներով:
Խմբի կազմում են 7 երկրներ՝ Թուրքիան, Մարոկկոն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Մալայզիան, Գամբիան ու Ջիբութին:




