


Այսօր նշվում է Փախստականների միջազգային օրը: Աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող պատերազմական իրադարձությունների արդյունքում փախստականների թիվը եռապատկվել է: Այս տարի ապրիլին ԼՂ սահմանագոտում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Հայաստանում ապաստանեցին նաև Արցախից տեղահանվածներ, իսկ ԼՂ հակամարտության հետեւանքով Ադրբեջանից տեղահանվածների թիվը կազմում է 660 հազար:
Ի՞նչ խնդիրներ ունեն Ադրբեջանից և ԼՂ-ից ՀՀ տեղափոխված փախստականները, ինչո՞ւ չեն բարելավում նրանց բանակարանային պայմանները, ու ինչո՞ւ ադրբեջանահայության խնդիրը չի դրվում բանակցային սեղանին։ «Ռադիոլուրը հարցերի պատասխանները փորձել է ստանալ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:




