

Զբոսաշրջության ոլորտում աճը դանդաղում է՝ բարձրաձայնում են հայաստանայան տուրիստական որոշ ընկերություններ՝ ներկայացնելով փաստեր: Հակադարձելով զբոսաշրջային ընկերություններին՝ պատկան մարմինները, ի դեմս էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ասում է, որ զբոսաշրջությունը 2016թ-ի առաջին եռամսյակին արդեն իսկ գրանցել է 8,6% աճ: Եթե ներկայացնենք թվերի տեսքով, ապա 2015թ-ի առաջին եռամսյակում 252 հազար այցելություն է եղել, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում արդեն 8,6% -ով աճ է գրանցվել: Ինչո՞ւ են նախընտրում հայ զբոսաշրջիկները Սևանա լիճը Սև ծովից, ի՞նչ տարբերություն կա Ծաղկաձորի և Բակուրիանիի միջև, և վերջապես՝ թա՞նկ հաճույք է Հայաստանում հանգստանալը ու ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնում ոլորտի իրազեկները:
ՀՀ կառավարությունը ներդնելով սոցիալական ապահովության փաթեթը՝ նպատակ ուներ մեղմելու պետական աշխտողների հոգսերը՝, իր վրա վերցնելով որոշ ծախսեր, այդ թվում՝հանգստի կազմակերպման: Համակարգի ներդրմամբ ներգնա տուրիզմը որոշակի աճ է գրանցել, փաստում են զբոսաշրջային ընկերությունները, բայց միևնույն է՝ համակարգային խնդիրները դրանով լուծում չեն ստացել:
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն օրերս հայտարարեց, որ վերջին տարիներին Ռուսաստանից զբոսաշրջիկները ավելի շատ մեկնում են Ադրբեջան ու Վրաստան, քան՝ Հայաստան: Պատճառը՝ Հայաստանը գովազդված չէ։ Ըստ Մինասյանի, անգամ ԵՏՄ-ին անդամակցելը չի խթանել միության անդամ երկրներից՝ հիմնականում Ռուսաստանից, զբոսաշրջիկների թվի աճին։
Խնդրի լուծման տարբերակը նոր փաթեթներ առաջարկելն է: Կարծիքը կիսում է նաև Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության ղեկավար Կարինե Դավոյանը։ Նա նշում է՝ ոչ միայն գրավիչ է, ասենք Սեւ ծովի առկայությունը, այլ Վրաստանում կա գնային համալիր ռազմավարություն՝ սկսած ավիատոմսերի գներից։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, նույնպես համեմատելով երկու երկների զբոսաշրջային փաթեթները, նշում է, որ Հայաստանը չի զիջում Վրաստանին առաջարկներով, խնդիրները մասաբ ուռճացված են: Հայաստանում դինամիկ զարգանում և աճ է գրանցում ներքին տուրիզմը, նաև աճել է հայաստանցիների թիվը որոնք արտասահման են մեկնում հանգստի՝ ասում է ոլորտի պատասխանատուն: Իսկ այն, որ զբոսաշրջության վրա հատկապես ազդում են ավիատոմսերի գները, ապա Մեխակ Ապրեսյանը նշում է, որ պետությունը չի խառնվում մասնավորի գնային քաղաքականությանը:
Ըստ Մեխակ Ապրեսյանի՝ Վրաստանը աշխարհագրական դիրքով առավելություն ունի ՀՀ-ի նկատմամբ. չունի փակ սահմաններ, ունի ելք դեպի ծով, իսկ Հայաստանը ծովին ի հակակշիռ առաջակում է Սևանը: Սևանում հանգստանալն անհամեմատ թանկ է, զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը պատասխանում է՝ Սևանում թանկ է, քանի որ սեզոնն է կարճ, իսկ, ասենք, Ծաղկաձորի գները 10 տոկոսով ցածր են վրացական Բակուրիանիից։ Ավելին՝ Երևանն էլ Թբիլիսիի համեմատ ավելի մատչելի է:
Պաշտոնյան վստահ է, որ գները Հայաստանում մրցունակ են, քանի որ հանգստացողների թիվը մեծ է։ Աճի պատճառը գուցե սոցփաթեթն է՝ «Ռադիոլոուրի հարցին համաձայնում է։ «Եթե համեմատենք, ապա կտեսնենք, որ ոչ զբոսաշրջային թիվը շատ չի տարբերվում: Նախորդ տարվա ցուցանիշով ունեցել ենք 1 մլն. 192 հազ. զբոսաշրջային այցելություն, ինչը 1%-ով պակաս է եղել, քան՝ նախորդ տարի: Ընդհանրապես այս տարի արտագնա զբոսաշրջությունը ՌԴ-ից անկում է ապրել: Իսկ այլ երկրներից ՀՀ այցելողների թվի աճ եղել է: 2015թ-ի առաջին եռամսյակում 252 հազար այցելություն է գրանցվել, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում արդեն 8,6% -ով աճել է»:
Գնային քաղաքականությունից բացի զբոսաշրջային ընկերություններն առանձնացնում են ճանապարհների վիճակը, զուգարանների բացակայություն: Զուգարանների հարցը կա, ու այսօր նոր մոտեցում է մշակվում՝ խնդրին ներգրավել նաև մասնավոր հատվածին՝ բեզալցակայններին, սննդի կետերին, ռեստորաններին: Ինչպե՞ս՝ Մեխակ Ապրեսյանը պարզաբանում է՝ թույլատրել զբոսաշրջիկներին օգտվել նրանց զուգարաններից։ Ի դեպ, նման մշակույթ արդեն ձևավորվում է:
Մյուս խնդիրը գովազդն է։ Օտարերկրացիները քիչ են հետաքրքրված Հայաստանով: Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության ղեկավար Կարինե Դավոյանը խնդրի լուծման իր տարբերակն է առաջրկում՝ կարեւորելով մեր դիվանագիտական առաքելությունների աշխատանքը: «Հավատացեք, որ դա մեծ աշխատանք չէ: Տարին մեկ անգամ դեսպանը կարող է հավաքել տուրօպերատորների միություններին, ասոցիացիաներին և Հայաստանը ներկայացնել, կազմակերպել պրեզենտացիաներ»։
Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետը լավատես է ՝ մեկ տարվա կտրվածքով նախատեսվում է 5% աճ:




