

Տարեցտարի Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների թիվը նվազում է, ու չնայած տարիքին եւ վատառողջությանը պատերազմի վետերանները շարունակում են ոչ միայն այս օրը անցկացնել հաղթանակ զբոսայգում, այլեւ մի մասը մեկնում է ՌԴ քաղաքներ՝ այնտեղ իրենց զինակիցներին հանդիպելու եւ դժվար, բայց եւ «երիտասարդ ու լավ» օրերը հիշելու ակնկալիքով: Հայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին առանձնահատուկ էր՝ թե մարդկային ռեսուրսների, թե տված արդյունքի առումով: Հայերը պատմության ընթացքում միաժամանակ այսքան զինվոր մարտի դաշտ դուրս չեն հանել ու այսքան զոհ չեն տվել։ Հայերի համար այս պատերազմը կարեւոր էր եւ դա ապացուցված է պատմականորեն:
Պատերազմը եւ դավադրությունն ունեն միեւնույն դեմքը: Ստորագրվող փաստաթղթերին հակառակ կողմերից մեկը հարձակվում է թաքուն, առանց զգուշացնելու, գիշերով … Այդպես էր նաեւ 1941 թվականին:
41 թվականին ռադիոյով այս ծանուցումից հետո պետք է անցներ մի քանի դաժան տարի, որպեսզի ազդարարվեր Հայրենական Մեծ պատերազմի ավարտի մասին: Հայրենական Մեծ պատերազմը տեւեց 1413 օր: Հաղթանակի գինը, որ վճարեց սովետական ժողովուրդը մեծ էր: Ֆաշիստական զորքերը ոչնչացրեցին 70 հազար գյուղ եւ ավան, 1710 քաղաք: 25 միլիոն մարդ զրկվեց օթեւանից:
Ավերվեց 31 815 արդյունաբերական ձեռնարկություն, 4100 երկաթուղային կայան, 40 հազար հիվանդանոց եւ բուժհիմնարկ, 89 հազար դպրոց, բուհ եւ տեխնիկումներ … Սակայն, ամենածանրը մարդկային կորուրսներն էին: Մարդիկ զոհվեցին մարտի դաշտում, գերության մեջ՝ համակենտրոնացման ճամբարներում: Միլիոնավոր մարդիկ մահացան սոցից, ստացած վերքերից եւ հիվանդություններից:
Խորհրդային զորքերի վերջին հարվածը սկսվեց 1945-ի ապրիլից: Ապրիլի 30-ին հաղթանակի դրոշը բարձրացվեց ռեյխստագի վրա: Մայիսի 2-ին Բեռլինն ընկավ: Մայիսի 8-ին Գերմանիան ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, այն ուժի մեջ մտավ մայիսի 8-ին ժամը 24.00-ից:
Այս խոսքերը լսելու համար իրենց չխնայելով պայքարում էին նաեւ հայերը: Հայ ժողովուրդի պայքարող եւ հաղթանակախծ ոգու մասին վկայում թեկուզ միայն այն, որ հայերը տվեցին 4 մարշալ եւ մեկ ծովակալ: Համեմատության համար բավարար է իմանալ, որ Միջին Ասիան, Անդրկովկասն ու նախապատերազմյան բազմամիլիոն Մոսկվան ռազմի դաշտում չեն տվել ոչ մի մարշալ:
Ընդհանուր առմամբ հայերից Հայրենական մեծ պատերազմին մասնակցեցին շուրջ 550 հազար մարդ, նրանց կեսը մարտի դաշտից այդպես էլ չվերադարձավ: 103 հայ արժանացավ հերոսի կոչման, 27-ը դարձել փառքի շքանշանի լրիվ ասպետ, իսկ մեդալներով ու շքանշաններով պարգևատրվել են շուրջ 70,000 հայ։ Կազմավորել էին 6 դիվիզիա, դրանցից 261-րդը՝ հայկական հրաձգայինը, կազմավորվել էր 1942 թվականին:
Այն ուներ առանձնահատուկ նպատակ: Մարտական գործողություններին չի մասնակցել, բայց պահել է ռազմական կարեւորություն նշանակություն ունեցող հայ-թուրքական սահմանը։ Այնպես որ մարտի դաշտ դուրս եկած յուրաքանչյուր հայորդի հստակ իմացել է, թե ինչի համար է պայքարում եւ հաղթանակը նրանց համար այլընտրանք չուներ, ասում է Հայաստանի վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը:
Ի դեպ՝ Հայրենական մեծ պատերազմի սերունդն այսօր արդեն ընդունում են՝ որոշ դեպքերում ճիշտ չէր իրենց կարծիքը երիտասարդների մասին: Ապրիլի սկզբին նրանք ապացուցեին, որ հաղթանակած ազգի արժանի զավականերն են:
Սիմոն Եսայանի ներկայացմամբ՝ մայիսի 1-ի տվյալներով Հայաստանում ապրում է Հայրենական պատերազմի 850 մասնակից: Հայաստանում ապրող ամենաերիտասարդ վետերանն այսօր 90 տարեկան է:




