

«Այսօր տոն է և մենք միշտ այն միասին ենք նշելու»- այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։ Անդրադառնալով Ռուսաստանի՝ Ադրբեջնաին զենք վաճառելու խնդրին, դեսպանը նշել է՝ «Ցույց տվեք փաստաթղթեր, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: Ռուսաստանը Հայաստանին ևս զենք է վաճառում»- ասել է դեսպանը՝ կարծիք հայտնելով, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով։
«Այս հարցում իմ կարծիքն այն է, որ այս հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Զենքով երբեք պետք չէ լուծել այս հակամարտությունը: Այս հակամարտությունը պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ: Այլ ճանապարհ չկա»:




