
Մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական «ուղիղ կապը» երկրի քաղաքացիների հետ։
ՌԴ նախագահին «Ուղիղ կապով» հարց տալու համար գրանցվածների թիվը հասել է մոտ 2 միլիոնի։
Россия 24-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան ժամը 8-ի դրությամբ երկրի նախագահին արդեն տրվել է 1 միլիոն 913 հազար 350 հարց: Դրանցից մոտ 80 հազարը ստացվել են նոր ալիքներով՝ սոցիալական ցանցերի և տեսաուղերձները ձայնագրելու համար հարթակի միջոցով։




