Հասարակություն

Ադրբեջանական վայրագությունների մասին՝ թալիշեցի ականատեսները

sonahakobyan
Ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական զորամիավորումները մտել էին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ, գնդակահարել Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելա Վարդանյանին, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել էին նաև ընտանիքի մեծ մորը` 1924-ին ծնված Մարուսյա Խալափյանին: Այս պատմությունը ցնցել էր համացանցը: Այսօր լրագրողների հետ են հանդիպել ընտանիքի անդամները և  գյուղի դպրոցի տնօրենը: Նրանք չարաբաստիկ գիշերվանից մանրամասներ են պատմել և հավաստիացրել, որ ի վերջո վերադառնալու են հայրենի գյուղ և Թալիշը նորից ոտքի են կանգնեցնելու:

 

 

12 տարեկան թալիշեցի  Վարդան Խալափյանն ու իր ընտանիքը քնած էին: Արթնացան պայթյունների ձայնից, և հասկացան՝ թշնամին մոտ է, պատմում է տղան:

Ոչ թե չկարողացավ, այլ՝ չհասցրեց: Ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական զորամիավորումները մտել էին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ: Րոպեների ընթացքում ահաբեկիչները գնդակահարել էին Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելա Վարդանյանին, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել էին նաև ընտանիքի մեծ մորը` 1924-ին ծնված Մարուսյա Խալափյանին: Դեպքը տեղի է ունեցել գիշերվա 2-ից հետո: Մինչ այդ՝  Մարուսյա Խալափյանի դուստրը՝ Լիդա Խալափյանը մինչև ուշ գիշեր սկայպով զրուցել է հարազատների հետ և անգամ տեսել, որ հիվանդ ծեր մայրն արդեն հոգեվարքի մեջ է:

Թալիշեցիներն իհարկե սպասում էին ադրբեջանցիների հարձակմանը, բայց այն, ինչ տեղի ունեցավ այդ գիշեր, ոչ թե  ադրբեջանցիների ձեռքի գործն էր, այլ Իսլամական պետության ահաբեկիչներ, ասում է ԼՂՀ և ՀՀ հուանական համայնքի «Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը:

Թալիշն ընդամենը Արցախի դարպասն է: Եթե այդ դարպասի բանալին ամուր չպահենք, այլևս չենք կարողանա պայքարել այն ամենի համար, ինչի համար պայքարում ենք 80-ականների վերջերից, իր հերթին նկատեց «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանը:

Թալիշն այսօր հոսանքազրկված է, տները ավերված: Ավերակների է վերածվել անգամ գյուղի դպրոցը, հուզված պատմում է դպրոցի տնօրեն Տանյա Մեժունցը և հիշում չարաբաստիկ գիշերվա դեպքերը:

Իզուր չեն ասում՝ դժբախտությունը միայնակ չի գալիս: Ընդամենը մի քանի օր առաջ Թալիշը ծաղկում էր և ուներ 550 բնակիչ: Այսօր արդեն ծննդավարը լքած թալիշեցի փախստականներն աջակցություն և ապաստան են խնդրում մյուս հայրենակիցներից: Բայց անգամ այս ամենից հետո թալիշեցիները չեն հուսահատվում, անպայման վերադառնալու են հետ: Հետ է վերադառնալու նաև տատին ու պապին վերջին անգամ պապական օջախում տեսած 12-ամյա Վարդանը:

Կարդացեք նաև

Back to top button