Քաղաքական

Բորդյուժա-Նալբանդյան հեռախոսազրույցում քննարկվել է սահմանային լարված իրավիճակը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ԼՂ իրավիճակի կտրուկ սրացումը քննարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«Կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը եկել են լիարժեք փոխըմբռնման՝ հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ», ասել է նա:

Զայնետդինովը նշել է, որ ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Կարդացեք նաև

Back to top button