
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում կառավարության որոշմամբ պետականացված վայրերի թվում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոսը։ Նույն որոշմամբ պետականացվել են նաև ասորական և բողոքական եկեղեցիները։
«Դիարբեքիրում բախումներն ու պարետային ժամը շարունակվում են, իսկ նախարարների խորհուրդը Սուր նահանգում հապշտապ պետականացման որոշում է ընդունում, գրում է «Ակօս»-ը։
Երկար տարիներ լքված հայկական եկեղեցին տարիների պայքարից հետո վերակառուցվել ու վերաբացվել էր։ Դիարբեքիրում այժմ չկա որևէ բաց եկեղեցի, ուր կկարողանան այցելել շրջանում բնակվող ոչ մահմեդական բնակիչները։ Աղբյուրը նշում է, որ Սուրբ Կիրակոսը վերանորոգվել էր ԱՄՆ-ի և շատ այլ երկրների համատեղ ջանքերով։ Եկեղեցու վերակառուցման համար 2 մլն թուրքական լիրա էր ծախսվել։




