Հասարակություն

Բրյուսելում ՀՀ դիվանագետները չեն տուժել պայթյունների հետևանքով

Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով, թվիթերյան իր միկրոբլոգում հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նա ավելի վաղ տեղեկացրել էր, որ Բյուսելում ՀՀ դեսպանը հետևում է զարգացումներին:

Դեսպանատունն էլ ֆոյսբուքյան իր էջում պարբերաբար տեղեկություններ է հաղորդում քաղաքում իրադրության վերաբերյալ: «Բրուսելի Զավենտեմ օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել: Օդանավակայանի շենքը էվակուացվում է: Պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի Շումանի հատվածում: Օդանավակայան մի գնացեք, խցանումներ մի ստեղծեք: Առաջնայնությունն է օգնությունը զոհերին և անվտանգություն: Բրյուսելի մետրոյի բոլոր կայարանները փակվում են»,- մի քանի րոպե տարբերությամբ այս գրառումներն է կատարել դեսպանությունն իր էջի միջոցով:

Կարդացեք նաև

Back to top button