ՀասարակությունՑեղասպանություն 100

Քլոե Քարդաշյանն իր երկրպագուներին խորհուրդ է տվել կարդալ Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրք

Հանրահայտ ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը՝ հայազգի Քլոե Քարդաշյանը, իր պաշտոնական բլոգում երկրպագուներին խորհուրդ է տվել ընթերցել  «Հարյուր տարվա զբոսանք. հայկական ոդիսականը» Անահիտ Մակքինի գիրքը:

Հեղինակն այս գրքում օգտվել է իր պապակի՝ Ստեփան Միսկջյանի, գրառումներից: «Այս գիրքը պատմում է պատերազմից փրկված հայ մարդու ճակատագիրը»,- գրել է Քլոե Քարդաշյանը:

Հետաքննող լրագրող Մակքինը ներկայացնում է իր պապի տառապանքները, որ նա կրել է Հայոց ցեղասպանության ժամանակ սիրիական անապատով անցնելիս:

The-100-year-walk

Հիշեցնենք, որ նախորդ  տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Քլոե և Քիմ Քարդաշյանները այցելել էին Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նրանք ծաղկեփունջ էին դրել է 1,5 միլիոն հայերի հիշատակին նիրված հուշարձանին:

Kim Kardashian02

Ի դեպ, Հայաստան այցից հետո Instagram-ի իր էջում Քլոեն նման գրառում էր կատարել. «Գիտելիքը ուժ է: Որքան լավ իմանանք, այնքան լավ կգործենք: Ցեղասպանությունները, կոտորածները, մարդկային սպանդը դատապարտելի գործողություններ են: Մեր պարտքն է մարդկանց կրթել և ասել, թե ինչ է տեղի ունեցել պատմության մեջ: Մեր պարտքն է նաեւ բարձրաձայնել  բոլոր այն նվաստացումների եւ տառապանքների մասին, որ մարդիկ կրում են՝ անկախ նրանց  ռասսայական պատկանելիության ու դավանանքի»:

Կարդացեք նաև

Back to top button