
Մոսկվայում քիչ առաջ սկսվել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների՝ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, Twitter- ում հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ երկու նախագահները հանդիպման ժամանակ մտքեր կփոխանակեն միջազգային օրակարգի ամենաթեժ հարցերի վերաբերյալ։ «Անշուշտ, նման թեժ տարածաշրջանի (Մերձավոր Արեւելքի, խմբ.) հետ հարևանությունը կայունություն չի ավելացնում, առավել ևս՝ մեր հարևաններին», ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել էր Կրեմլի մամուլի խոսնակը: Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Մոսկվայում այսօր կայանալիք հանդիպմանը Ռուսաստանի և Հայաստանի նախագահները քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը:




